«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» (Ավան 6)
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի նպատակը |
Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներում) կառուցվող բնակարանների ձեռք բերում |
Վարկի ժամկետը |
10-ից մինչև 20 տարի |
Վարկի առավելագույն գումար |
25 մլն. ՀՀ դրամ,սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 90 %-ը (նվազագույն կանխավճար 10 %) |
Տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 0.95 տոկոսային կետ։ |
Վարկի տրամադրման ձևը |
Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար |
Վարկի մարման ձևը |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» (Ավան 6) բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետ:
Թարմացվել է` 2017-04-05, 21:34:57