Loading

«Մատչելի բնակարան` երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եվ սպորտսմեններին» (Ծրագիրն ավարտված է:)

«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին:



 

Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի նպատակը

Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքում) կառուցվող բնակարանների ձեռք բերում` բնակության նպատակով:

Վարկի ժամկետը

10-ից 20 տարի

Վարկի առավելագույն գումար

20 մլն. ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 80%-ը (նվազագույն կանխավճար 20 %):

Տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3.5 տոկոսային կետ։

Տոկոսադրույքը վերանայվում է երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:

Վարկի տրամադրման ձևը

Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ:

Գրավ

Ձեռք բերվող (կառուցվող) բնակելի անշարժ գույքը:

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով:

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում:

Վարկունակության գնահատում

Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի.

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

 

Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են  «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ներքո «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգով:


Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «Արդշինբանկ» ՓԲԸ հետ:

Թարմացվել է` 2018-02-26, 02:42:50