Loading

«Մատչելի բնակարան զինծառայողին»

ՀՀ Կառավարության 22.08.2019թ.-ի թիվ 1091-Ն որոշմամբ սահմանված «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) շրջանակում անմիջապես կառուցապատողից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերին ներկայացվում են հետևյալ պահանջները.

Վարկառու

Ծրագրի չափանիշներով ընտրված շահառու

Համավարկառու

Ծրագրով սահմանված շահառու զինծառայողի ընտանիքի անդամներ

Վարկի նպատակ

ՀՀ տարածքում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերում անմիջապես կառուցապատողից

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Նվազագույնը 10 տարի

Վարկի առավելագույն գումար

25,650,000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ը

Վարկի տոկոսադրույք

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3.0 տոկոսային կետ

Վարկի տրամադրման ձև

Միանվագ

Վարկի մարման ձև

Ամսական անուիտետային

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գրավ: Ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման դեպքում վարկը պետք է ապահովված լինի կառուցապատողի հատուկ հաշվին ԳՖՀ-ի կողմից փոխանցված դրամական միջոցների[1] և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի գրավով՝ մինչև ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը[2]

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և գնահատման արժեքներից նվազագույնը: Անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ

Վարկի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում

Պարտադիր ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների:



[1] Գրավի առարկա հանդիսացող դրամական միջոցների գումարը չպետք է փոքր լինի վերաֆինանսավորված վարկի մնացորդի գումարից:

[2] Կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռբերման պայմանները ներկայացված են Հավելված 1-ում:





Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգ -ով:


Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.

  1. «Արդշինբանկ» ՓԲԸ
  2. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 
  3.  «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
  4. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  5. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ



Թարմացվել է` 2023-11-22, 10:21:09