«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» (Ադոնցի 6/1) (Ծրագիրն ավարտված է:)
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/1 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին:
Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
Վարկառու |
ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուներ: |
Համավարկառուներ |
ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուների ընտանիքի անդամներ: |
Վարկի նպատակը |
ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետը |
մինչև 20 տարի |
Վարկի առավելագույն գումար |
Ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 92.5 % (նվազագույն կանխավճար 7.5 %), ավտոկայանատեղի արժեքի 80 % (նվազագույն կանխավճար 20 %) |
Վարկի տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 2.5 տոկոսային կետ։ |
Վարկի տրամադրման ձևը |
Միանվագ կամ մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված շահառուների կողմից կատարվելիք վճարումների հիման վրա: |
Վարկի մարման ձևը |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը և ավտոկայանատեղը |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով: |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո մինչև Ընկերության և Բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված Համագործակցության հուշագրի գործողության ժամկետի ավարտը: |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (գնահատված շուկայական արժեքի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, ընդ որում չի կիրառվում ՄԵ գործակիցը, իսկ ԸՊԵ գործակցի առավելագույն չափ է սահմանվում 50 %: |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով http://petbnakaran.am:
Թարմացվել է` 2018-02-09, 20:45:34