«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» (Ծրագիրն ավարտված է:)
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի նպատակը |
Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքում) կառուցվող բնակարանների ձեռք բերում` բնակության նպատակով |
Վարկի ժամկետը |
10-ից 20 տարի |
Վարկի առավելագույն գումար |
20 մլն. ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 %-ը (նվազագույն կանխավճար 30 %) |
Տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ։ Տոկոսադրույքը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով |
Վարկի տրամադրման ձևը |
Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար |
Վարկի մարման ձևը |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ |
Գրավ |
Ձեռք բերվող (կառուցվող) բնակելի անշարժ գույքը |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով: |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի. |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ներքո «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետ:
Թարմացվել է` 2017-04-04, 15:28:05