«Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»
ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի թիվ 169 Լ որոշմամբ սահմանված «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում բնակարանի կամ անհատական բնակելի տան (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերին ներկայացվում են հետևյալ պահանջները.
Վարկառու |
Ծրագրով սահմանված շահառու կամ նրա ընտանիքի անդամ |
Համավարկառու |
Ծրագրով սահմանված շահառուի ընտանիքի անդամներ |
Վարկի նպատակ |
Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ |
Նվազագույնը՝ 10 տարի |
Վարկի գումար |
Առավելագույնը՝ 22.5 մլն ՀՀ դրամ |
Կանխավճարի չափ |
Համաձայն Ծրագրի պահանջների |
Վարկի տոկոսադրույք |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ |
Վարկի տրամադրման ձև |
Միանվագ |
Վարկի մարման ձև |
Ամսական անուիտետային |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույք |
Գույքի նկատմամբ պահանջներ |
1․ Ձեռքբերվող անշարժ գույքը պետք է ունենա 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան, 2․ Ձեռքբերվող անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ |
Վարկի տրամադրման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: Ընդ որում, վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք կամ արդեն տրամադրված աջակցության գումարը |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների։ Ընդ որում, ամսական մարումների հաշվարկում որպես վարկի գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ
|
Թարմացվել է 2024-01-18, 10:38:46