Loading

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» (Ադոնցի 6/2) (Ծրագիրն ավարտված է:)

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/2 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին:
 


Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

2.1

Վարկառու

ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուներ:

2.2

Համավարկառուներ

ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուների ընտանիքի անդամներ:

2.3

Վարկի նպատակը

ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

2.4

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

2.5

Վարկի ժամկետը

մինչև 20 տարի

2.6

Վարկի առավելագույն գումար

Ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 92.5 % (նվազագույն կանխավճար 7.5 %), ավտոկայանատեղի արժեքի 80 % (նվազագույն կանխավճար 20 %)

2.7

Վարկի տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 2.5 տոկոսային կետ։

2.8

Վարկի տրամադրման ձևը

Միանվագ կամ մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված շահառուների կողմից կատարվելիք վճարումների հիման վրա:

2.9

Վարկի մարման ձևը

Ամսական անուիտետային

2.10

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը և ավտոկայանատեղը

2.11

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի և ավտոկայանատեղի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը և ավտոկայանատեղը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի վարկի մնացորդային գումարի չափով:

2.12

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո մինչև Ընկերության և Բանկի միջև 2016 թվականի մարտի 25-ին կնքված Համագործակցության հուշագրի գործողության ժամկետի ավարտը:

2.13

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

2.14

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, ընդ որում չի կիրառվում ՄԵ գործակիցը, իսկ ԸՊԵ գործակցի առավելագույն չափ է սահմանվում 50 %:

2.15

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «Արդշինբանկ» ՓԲԸ հետ:


Թարմացվել է` 2019-04-01, 17:38:24