«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 2, Ավան 5) (Ծրագիրն ավարտված է:)
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ, |
Վարկի նպատակը |
Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 և Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքում) կառուցվող բնակարանների ձեռք բերում, |
Վարկի ժամկետը |
10-ից 20 տարի, |
Վարկի առավելագույն գումար |
25 մլն. ՀՀ դրամ, ընդ որում` |
Տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 1.5 տոկոսային կետ, |
Վարկի տրամադրման ձևը |
Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար, |
Վարկի մարման ձևը |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ, |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը, |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով, |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում, |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն, |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 2, Ավան 5) բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետ:
Թարմացվել է` 2017-04-04, 15:31:10