2016 թվականի մարտի 31-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մարտի 17-ի 303-Ն որոշումը, որի համաձայն՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
◊ Ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝
1.Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,
2.Ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:
1.Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,
2.Ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:
◊ Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը՝ սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 16 ՀՀ մլն դրամի փոխարեն:
◊ Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը՝ սահմանելով այն 17,5 ՀՀ մլն դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:
◊ Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից երկրորդ բնակելի անշարժ գույք գրավադրելու կամ վարկը ստանալու մասին դիմումը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված՝ 1-300 տեղերն զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից երաշխավորություն տրամադրելու դեպքերում:
Հարկ է նշել, որ 19,4 մլն ՀՀ դրամից մինչև 25 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է կատարել 10 տոկոսից ավելի կանխավճար: Օրինակ՝ ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը 20 մլն ՀՀ դրամ է, վարկի առավելագույն գումարը 17.5 մլն ՀՀ դրամ (ծրագրով սահմանված): Այս դեպքում կանխավճարի չափը կկազմի 2.5 մլն ՀՀ դրամ (20 մլն դրամ – 17.5 մլն դրամ):
01.04.2016