Նորություններ
10.06.2020
25.05.2020
Ուսանողական վարկերի պայմանների բարելավում
ՀՀ կառավարության կողմից 2020թ. ապրիլի 23-ին հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը» ուղղված է ուսանողների աջակցությանը: Այդ միջոցառմամբ պետության կողմից ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանհամար 2020 թվականի մայիսի 01-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել են նոր պայմաններ, որոնց համաձայն 80% և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկի տոկոսադրույքը կկազմի 0%, 80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 4%:
Զուգահեռաբար, ուսանողական վարկերի ծրագրում իրականացվել են հատուկ քայլեր ծրագրի աշխուժացման և ավելի հասանելի դարձնելուուղղությամբ։ Հաշվի առնելով վարկառուների շրջանակից ստացվող արձագանքները՝ մեղմացվել են վարկերի տրամադրման և վարկունակության գնահատման գործընթացները, այդ թվում՝ հանվել է երաշխավորության պայմանագրի պարտադիր նոտարական կարգով վավերացնելու պահանջը, թուլացվել են երաշխավորի վարկունակության նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ հանվել է վարկի տրամադրման պահին չաշխատող պարտավորություններչունենալու և որոշակի մակարդակի սքոր ունենալու պահանջները։